Լրահոս

27.05.2016 14:41


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 26-ին՝ ժամը 12.20-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ֆոլքսվագեն»-ը, դուրս գալով հանդիպակաց ուղեմաս, բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին՝ ժամը 07.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Նոր Ուղի միջհամայնքային ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի երկայնքով անցնող ջրատարը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 5-րդ փողոցում բախվել է բետոնե արգելապատնեշին:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին՝ ժամը 21.10-ի սահմաններում, Արթիկի Ազատության թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին՝ ժամը 16.20-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը