Աշխարհ

27.05.2016 15:20


Ղրիմից հայտնում են Ուկրաինայի հետ սահմանին տանկերի կուտակման մասին

Ղրիմից հայտնում են Ուկրաինայի հետ սահմանին տանկերի կուտակման մասին

Ղրիմի ուժային կառույցներում «vesti.ru»–ի աղբյուրը նշում է, որ վերջին օրերին Հյուսիսային Ղրիմին սահմանակից տարածքում նկատվել են ուկրաինական զինվորական միավորներ և զրահատեխնիկա։

Աղբյուրը նշել է, որ Խերսոնի շրջանում՝ Արմյանսկից քիչ հեռու, հայտնվել են պաշտպանված կրակակետեր։ Թերակղզու սահմանների մոտ նկատվել են մի քանի տանկ և մեծաքանակ զրահափոխադրիչներ։

ՌԴ Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունից դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը