Լրահոս

27.05.2016 15:37


Ավազակային հարձակում Առինջ գյուղում

Ավազակային հարձակում Առինջ գյուղում

Մայիսի 26-ին՝ ժամը 22.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը մտած տղամարդը բենզին է լցրել տանտիրոջ վրա և դանակով հարվածել:
Նույն օրը՝ ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1955 թ. ծնված Գագիկ Փ.-ն, իսկ ժամը 23.40-ին «գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց է դիմել 1961 թ. ծնված Վիրաբ Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21.55-ի սահմաններում, Վիրաբ Ղ.-ն Գագիկ Փ.-ի գույքը հափշտակելու նպատակով, դիմակավորված, ցանկապատից մուտք է գործել հիշյալ տան բակ և հանդիպելով Գագիկ Փ.-ին՝ խաղալիք ատրճանակի և դանակի գործադրման սպառնալիքով փորձել է նրա և ընտանիքի անդամներից գումար հափշտակել:
Առաջացած քաշքշուկի ընթացքում Վիրաբ Ղ.-ն իր հետ կապրոնե տարայով բերած բենզինը լցրել է Գագիկ Փ.-ի վրա, այնուհետև խոհանոցային դանակով հարվածել նրա որովայնին: Այդ ժամանակ օգնության հասած Գագիկ Փ.-ի որդին` 1992 թ. ծնված Սուրեն Փ.-ն, մուրճով հարվածել է Վիրաբ Ղ.-ի գլխին:
Նույն օրը՝ ժամը 23.30-ին, Վիրաբ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավեն, պարան, իսկ դեպքի վայրից առգրավվել են հանցագործության գործիք խոհանոցային դանակը, ձեռնոցներ, դիմակ ու խաղալիք ատրճանակի կտորներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը