Լրահոս

27.05.2016 17:12


«Մերսեդես Բենց»-ի վարորդը և ուղևորներից մեկը մահացել են

«Մերսեդես Բենց»-ի վարորդը և ուղևորներից մեկը մահացել են

Մայիսի 26-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Պատահարի հետևանքով վարորդը` 1998 թ. ծնված Հովհաննես Ալավերդյանը, և 3 ուղևորները` 1999 թ. ծնված Ա. Գ.-ն, 1997 թ. ծնված Յ. Պ.-ն և 1998 թ. ծնված Գոռ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ալավերդյանը և Գ. Հակոբյանը մահացել են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը