Լրահոս

28.05.2016 09:42


Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մայիսի 28-ին՝ ժամը 01.20-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արգավանդ-Տանձուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volkswagen Touareg» մակնիշի 49 AO 049 պետհամարանիշով (վարորդ՝ 1986 թ. ծնված Ս. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ, 2015 թ. ծնված Հ. Ա.-ը և 1990 թ. ծնված Մ. Բ.-ը հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել 1992 թ. ծնված Ս. Հ.-ին, 2014 թ. ծնված Գ. և 2005 թ. ծնված Ջ. Ա.-երին, ովքեր հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ: Հ. և Գ. Ա.-երը այնուհետև տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Ա.-ինը ՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը