Լրահոս

28.05.2016 14:20


Պատուհանը կոտրել և հրկիզել էր գույքը

Պատուհանը կոտրել և հրկիզել էր գույքը

Մայիսի 20-ին՝ ժամը 09.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը 1-ին հարկի պատուհանը կոտրելով՝ այրել են Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի 1-ին հարկում գտնվող դասարանի գույքը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը