Աշխարհ

30.05.2016 09:58


Իրաքի բանակը սկսել է էլ Ֆալուջայի գրոհը

Իրաքի բանակը սկսել է էլ Ֆալուջայի գրոհը

Իրաքի բանակը սկսել է էլ Ֆալուջա քաղաքի գրոհը, որը շրջափակված է «Իսլամական պետության» զինյալների կողմից։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր ԻՊ գրոհայիններից քաղաքն ազատագրելու գործողության մեկնարկի մասին:

«Եկել է էլ Ֆալուջան ազատագրելու պահը: Հաղթանակը մոտ է, և ԻՊ-ն այլ ընտրություն չունի, քան փախուստով փրկվելը»,- նշել էր Իրաքի վարչապետը:

Էլ Ֆալուջան ԻՊ վերահսկողության տակ է 2014 թվականից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը