Լրահոս

30.05.2016 16:00


Հայտարարել է, որ թմրամոլ է

Հայտարարել է, որ թմրամոլ է

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Անի թաղամասի 9-րդ փողոցի 7 շենքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Յանեկ Բ.-ին, ով խոստովանել է, որ տանը թմրամիջոց ունի և ոստիկանների պահանջով բնակարանի նկուղից ներկայացրել է պլաստմասե շիշ, որի մեջ առկա էր մոտ 100 գ դեղնավուն լուծույթ, 10 մլ տարողությամբ 1 ներարկիչ, պլաստմասե կտրած շիշ` սպիտակավուն զանգվածի նստվածքով, և ձագարաձև կտրված շիշ՝ թաց բամբակով:
Յանեկ Բ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը բենզինից և «Պիրալգին» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է՝ ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի և Կոտայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արամ Մ.-ին և 1985 թ. ծնված Արգամ Ղ.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է կանեփանման զանգված` թղթե փաթեթով, և գլանակի մեջ՝ կիսատ լցոնված կանեփանման զանգված:
Արամ Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է կանեփի թփերից:
Նշանակվել է նարկոլոգիական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը