Լրահոս

30.05.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 27-30-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 27-30-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 36-ը:

Բացահայտվել է գողության` 23, խարդախության` 5, յուրացման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը