Լրահոս

30.05.2016 18:15


Արտաշավանի դպրոցում բացվեց Քյարամ Սլոյանի կիսանդրին

Արտաշավանի դպրոցում բացվեց Քյարամ Սլոյանի կիսանդրին

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն այսօր անվանակոչվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով: Դասասենյակում բացվեց նաև զինվորի կիսանդրին:

Արարողությանը մասնակցում էին զինվորի հայրն ու մայրը, նրանք հուզված համբուրում էին արձանը:

«Էսօր ինչ-որ մի բան թեթևցավ իմ վրեն: Հեսա կեթամ տուն, էնքան չեմ նեղվի, որ էսօրվա էսքան բանը տեսա, ինչ-որ մի կողմս թեթևցավ: Անպայման ես օրեկան էլ կգամ, թազա ծաղիկներ կբերեմ, կգամ էրեխուս տենամ՝ էթամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քյարամի հայրը՝ Քյալաշը:

Մարտակերտում ապրիլի սկզբին զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել էին, քանի որ, ինչպես ծնողներն էին պատմել, որդու անդամահատված գլուխն իրենց ավելի ուշ էին փոխանցել: Հարազատների փոխանցմամբ՝ Քյարամը մինչև վերջ կռվել է հակառակորդի դեմ անգամ այն բանից հետո, երբ փամփուշտները վերջացել են՝ մենակ չթողնելով հրամանատարին:

Քսանամյա զինվորի մեծարմանն այսօր ներկա գտնվող մայրն արցունքն աչքերին ասում էր, թե ցավը մեծ է, բայց որդին արդեն անմահ է․ - «Ցավ ա, բայց ես հպարտ եմ իմ էրեխու համար, որ էս ձևի անուն ունի, հերոս ա: Ուրախ եմ: Ցավը մնում ա ցավ, ինչ ուզում ես՝ արա, բայց էլի սրտի հովանք ա»:

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը