Լրահոս

31.05.2016 10:05


19-ամյա վարորդը «Mercedes»–ով բախվել է տաքսիին, որի մեջ եղել է իր քույրը

19-ամյա վարորդը «Mercedes»–ով բախվել է տաքսիին, որի մեջ եղել է իր քույրը

Երեկ` մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: «Shamshayn.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում Հաղթանակ կամրջի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում՝ Մետրոպոլ հյուրանոցի դիմաց, բախվել են Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ 19-ամյա Հարություն Թասալյանի վարած «Mercedes» մակնիշի 01 PO 015 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ 37-ամյա Հակոբ Գևորգյանի վարած Volkswagen մակնիշի 34 PV 050 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Volkswagen»-ի ուղևորուհին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ «Shamshayn.com»–ում

Այս խորագրի վերջին նյութերը