Աշխարհ

31.05.2016 10:25


Սահակաշվիլին մտադիր չէ Գերագույն ռադայի պատգամավոր դառնալ

Սահակաշվիլին մտադիր չէ Գերագույն ռադայի պատգամավոր դառնալ

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր դառնալ չի ծրագրում քաղաքական նոր ուժի ստեղծման շրջանակում, որի մասին հաղորդել էր Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիդ Սակվարելիձեն։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Մղձավանջային երազում ես կուզեի ինձ տեսնել պատգամավոր Գերագույն ռադայում, բայց ես կարծում եմ, որ մեր նպատակը քաղաքական նոր էլիտան իշխանության տանելն է Ուկրաինայում... Իրականում այդ ամենը ես չեմ կազմակերպել. ես դրա ժամանակը չունեմ»,–ասել է Սահակաշվիլին՝ ի պատասխան հարցին՝ ինչ պաշտոն է նա զբաղեցնելու նոր կուսակցությունում։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը