Աշխարհ

31.05.2016 19:30


Դուեյն Ջոնսոնն անհամբեր սպասում է այն պահին, երբ դստեր հետ կկարողանա քննարկել նրա հայկական արմատները (լուսանկար)

Դուեյն Ջոնսոնն անհամբեր սպասում է այն պահին, երբ դստեր հետ կկարողանա քննարկել նրա հայկական արմատները (լուսանկար)

Հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դստեր՝ Ջասմինի լուսանկարն է հրապարակել և խոստովանել, որ անհամբեր սպասում է այն օրվան, երբ հնարավորություն կունենա քննարկելու երեխայի հետ նրա արմատները։

«Այն բանից հետո, երբ մենք կերակրում ենք Ջասմինին, նա սիրում է նայել հոր դաջվածքներին։ Կարծում եմ՝ դա նպաստում է նրա մարսողությանը։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կկարողանամ բացատրել նրան՝ ինչ է նշանակում այս ամենը։ Խոսել նրա արմատների մասին՝ սամոանյան, հայկական, աֆրո–ամերիկյան, իտալական։ Եվ չնայած այն բանին, որ այս խորհրդանիշները կարող են պարզունակ, միամիտ և կոպիտ թվալ, նրանք խիստ հոգևոր բնույթ են կրում, հազարավոր տարիների պատմություն ունեն և շատ հզոր են։ Իմ մանան (ուժը)։ Ճակատագրի հեգնանքով՝ նշանները, որոնց վրա նա կենտրոնացել է, մեր ԱՏՈՒԱՆ է (Աստվածը)» – գրել է Ջոնսոնը։

Հիշեցնենք, որ դերասանի ընկերուհին և Ջասմինի մայրը՝ Լորեն Հաշիանը, ազգությամբ հայ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը