Լրահոս

31.05.2016 13:30


Ռուսական ավիաբազայի ուղղաթիռների անձնակազմերը Հայաստանի լեռներում կատարելագործում են վայրէջքներն ու վերթիռները

Ռուսական ավիաբազայի ուղղաթիռների անձնակազմերը Հայաստանի լեռներում կատարելագործում են վայրէջքներն ու վերթիռները

Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդուժի երիտասարդ օդաչուներն սկսել են կատարելագործել լեռնային-ժայռոտ տեղանքում ուղղաթիռների վայրէջքներն ու վերթիռները: Այս մասին հայտնում է «Artsakhpress.am»–ը՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը հղումով։

Ուսումնավարժական թռիչքների անցկացմանը մասնակցում են Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ փոխադրական-գրոհիչ ուղղաթիռների ավելի քան 50 օդաչուներ:

Մեծ բարդության վայրէջքների եւ վերթիռների կատարումը տեղի կունենա օրվա ցերեկային ու գիշերային ժամերին Արագած լեռան հարթակներում, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 1,5 – 3,5 հազար մետր բարձրության վրա:

«Լեռնային հարթակներ վայրէջքները բանակային օդուժի թռիչքային պատրաստության առավել բարդ տեսակն են. նախ անձնակազմերը կատարում են օդանավակայանային, այնուհետեւ երթուղային թռիչքներ եւ միայն դանից հետո, երբ ուղղաթիռավարների վստահ օդանավավարման հարցում կասկածներ չկան, նրանց թույլատրվում է թեւավոր ուղղաթիռն իջեցնել բարձրլեռնային հարթակի վրա»,- պատմում է ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատար փոխգնդապետ Էդուարդ Ժդանովը:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը