Աշխարհ

31.05.2016 13:38


Մամեդյարովն այսօր կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մամեդյարովն այսօր կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Երեկ Բրյուսել է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով նախ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցելու է Ադրբեջան-ՆԱՏՕ նիստին, ապա հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Իսկ հունիսի 2-ին Փարիզում համանախագահները հանդիպելու են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։

Անցած հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, Նալբանդյանը հայտարարել է, որ միջնորդների հետ հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։

«Այնպիսի մշակված փաստաթուղթ չկա, որը կարող է ստորագրվել», - ասել է արտգործնախարարը։

Մանրամասն՝ «Ազատությունում»։

Այս խորագրի վերջին նյութերը