Լրահոս

31.05.2016 14:10


Գրպանահատը բռնվեց ավտոբուսից իջնելիս

Գրպանահատը բռնվեց ավտոբուսից իջնելիս

Մայիսի 30-ին՝ ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը թիվ 37 երթուղու ավտոբուսում 1960 թ. ծնված Վարդան Ս.-ի գրպանից գողացել էր դրամապանակը՝ գումարով, բանկային քարտով և փաստաթղթերով, իսկ երբ ավտոբուսից իջել ու փորձել էր հեռանալ՝ բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը