Լրահոս

31.05.2016 19:00


Խանութը թալանած նախկինում դատվածը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Խանութը թալանած նախկինում դատվածը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Մայիսի 28-ին՝ ժամը 5.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողից Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ղուկասավան գյուղի կենտրոնական փողոցում գտնվող խանութներից մեկից գողություն է կատարվել, ինքն իր ընկերոջ հետ հետապնդում են գողություն կատարողներին, որոնք դեպքի վայրից հեռանում են «Տոյոտա-Վիտզ» մակնիշի ավտոմեքենայով:

Ժամը 8.35-ին 1970 թ. ծնված Հովհաննես Շ.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր խանութի դռան փականը հարմարեցված գործիքով կոտրելով` մտել են ներս և գողացել ծխախոտ, տարբեր ապրանքներ և մոտ 130.000 դրամ` պատճառելով 1.200.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Տոյոտա-Վիտզ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1962 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Ս.-ն է, ով Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին և ձերբակալվել:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը