Լրահոս

31.05.2016 21:00


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1972 թ. ծնված Կարինե Դ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն, թմբուկավոր, ակոսավոր ատրճանակ` նախատեսված 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար և 7.62 մմ տրամաչափի 150 փամփուշտ:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1952 թ. ծնված Ամար Օ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, կարճեցված փողով և խզակոթով, ողորկափող որսորդական հրացան, հակատանկային և հակահետևակային արկեր` պայթուցիչներվ:


***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1958 թ. ծնված Ռուբիկ Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 11, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 17, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտ ու ծխագլանակ:

***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1968 թ. ծնված Աստղիկ Մ.-ն կամավոր ներկայացրել է «ԱԿՍ» տիպի, 5,45 մմ տրամաչափի, առանց փայտյա փողակալի և զարկանաձգանային մեխանիզմի որոշ դետալների 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ, գնդացրի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտով, և զենիթային համակարգի «Շիլկա» տիպի 1 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը