Աշխարհ

31.05.2016 14:25


Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է

Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Զաքիր Հասանովն ադրբեջանական պատվիրակության հետ մեկնել է Թուրքիա:

«Haberler»–ի փոխանցմամբ՝ Հասանովը ներկա է գտնվելու Իզմիր քաղաքում մայիսի 15-ից մեկնարկած «Efes-2016» միջազգային զորավարժությունների եզրափակիչ փուլին, որոնց մասնակցում են 9 երկրների զինվորական պատվիրակություններ:

Զորավարժություններն ավարտվելու են հունիսի 1-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը