Լրահոս

31.05.2016 15:57


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 30-ին՝ ժամը 22-ին, Երևանի Խորհրդարանի փողոցի, Մաշտոցի պողոտայի և Հաղթանակ կամրջի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին՝ ժամը 00.05-ին, «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին՝ ժամը 21.30-ին, Երևանի Միկոյան փողոցի թիվ 122/10 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 5 ուղևորները և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 10.25-ին, վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացուհի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է մայիսի 24-ին՝ ժամը 16-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 14.05-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա աղջիկ, ում ծնողը հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է Ջրվեժի տարածքում ավտովթարի հետևանքով:

***

Մայիսի 30-ին՝ ժամը 21.15-ին, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 21.25-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում բախվել է «ԿամԱԶ» բեռնատարի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը