Աշխարհ

01.06.2016 09:45


Ընդդեմ Թրամփի. Քլինթոնը պատրաստ է միավորվել Սանդերսի հետ (տեսանյութ)

Ընդդեմ Թրամփի. Քլինթոնը պատրաստ է միավորվել Սանդերսի հետ (տեսանյութ)

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստ է միավորվել իր կուսակիցների, այդ թվում՝ իր մրցակից Բերնի Սանդերսի հետ՝ միասին դիմակայելու հանրապետական Դոնալդ Թրամփին։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ այդ հարցը նա արդեն սկսել է քննարկել Սանդերսի ներկայացուցիչների հետ։

«Մենք երկուսս էլ կանենք այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի չթողնենք Դոնալդ Թրամփին հասնել Սպիտակ տուն»,–խոստացել է ԱՄՆ նախկին պետաքարտուղարը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2016–ի նոյեմբերի 8–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը