Աշխարհ

27.06.2016 12:45


Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ

Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ

Իսրայելը և Թուրքիան հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային հղումով։

Թուրքիայի ԱԳՆ–ից դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն ակնկալվում է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի այսօր՝ հունիսի 27–ին։

Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիան և Իսրայելը նախկինում ռազմավարական գործընկերներ էին, սակայն երկու երկրների հարաբերությունները վատացան 2010–ին, երբ իսրայելցի ծովային հետևակայինները Պաղեստինին աջակցող, Գազայի հատվածի շրջափակումը ճեղքել փորձող 9 թուրք ակտիվիստի սպանեցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը