Աշխարհ

29.06.2016 21:38


«Աստղային պատերազմներում» կարող է գեյ հերոս ավելանալ

«Աստղային պատերազմներում» կարող  է գեյ հերոս ավելանալ

«Աստղային պատերազմներ» կինոէպոսի երկրպագու Ջոշուա Էյլը օնլայն–խնդրագիր է հեղինակել, որում ֆանտաստիկ սագայի հեղինակներին է դիմել նոր ֆիլմում ԼԳԲՏ–հերոս ավելացնելու հարցով։ Ամերիկացին ընկերություն է արել Օռլանդոյի գեյ–ակումբում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկի հետ և ուզում է հարգել իր ընկերոջ հիշատակը։ Այս մասին հաղորդում է «Guardian»–ը։

Էյլի խոսքերով՝ նրա զոհված ընկերը «Աստղային պատերզամներ» սագայի մեծ երկրպագուն է եղել։ Այս մասին խնդրագրի հեղինակը պատմել է «Lucasfilm»–ի նախագահ Քեյթլին Քենեդիին և «Disney»–ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերին հղած տեսաուղերձում։

«Աստղային պատերազմներ» սագայի 8–րդ ֆիլմը էկրաններ է բարձրանալու 2017թ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը