Աշխարհ

29.06.2016 19:43


Ռուսաստանում տղամարդը միանգամից 5լ օղի է խմել

Ռուսաստանում տղամարդը միանգամից 5լ օղի է խմել

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Սանկտ Պետերբուրգում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Գազետան», տղամարդը, վիճաբանելով կնոջ հետ, միանգամից 5լ օղի է խմել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդուն անգիտակից վիճակում հայտնաբերել են փողոցում և անմիջապես հիվանդանոց տեղափոխել։

Վերակենդանացման բաժանմունքում որոշ ժամանակ անցկացնելուց հետո տղամարդը գիտակցության է եկել և պատմել, որ կնոջ հետ վեճը տեղի է ունեցել ամառանոցում։ Դրանից հետո տղամարդը վերադարձել է տուն և միանգամից 5լ օղի խմել։ Ինչ է տեղի ունեցել դրանից հետո, նա չի կարողացել հիշել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը