Քաղաքական

29.06.2016 23:21


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Էրդողանին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Էրդողանին

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Այս խորագրի վերջին նյութերը