Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Փաստաբանների դեմ հալածանքի երկրորդ ալիքը

Հունիս 19, 2019 19:05 Փողոցում հարձակվել, ծեծել էին փաստաբաններին, որոնց մեջ՝ նաև Ռուբեն Սահակյանը։
Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Դա մանիպուլյաիցա է. «Ռոբերտո»–ն երբեք մերը չի եղել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:30 Լևոն Քոչարյանը՝ Սարգիս Քլոյանի հայտարարության մասին։

Տնտեսական

Հունիս 30, 2016 12:08

Վերանայվել է հարկայինի կողմից ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության համակարգը

Վերանայվել է հարկայինի կողմից ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության համակարգը

Հարկային ստուգումների պլանավորում և ռիսկերի վերլուծություն ու գնահատում իրականացնող Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության առջև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը հստակ պահանջ է դրել՝ ապահովել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության գործընթացի արդյունավետությունը, այն է՝ հարկերի թերհայտարարագրման տեսանկյունից առավել ռիսկային հարկ վճարողների հայտնաբերում և թիրախային ստուգումների իրականացում՝ հարկ վճարողների գործունեությանը նվազագույն միջամտություն ապահովելով: Հարկային ստուգումների ռիսկերի գնահատման և վերլուծության բաժնի պետ Հակոբ Բարսեղյանի խոսքով` այդ առումով առավել կարևորվում է ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության (ՌՉՍ) համակարգի դերը, քանի որ հենց վերջինիս միջոցով են ընտրվում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրի սուբյեկտները: ՊԵԿ նախագահի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը: Այս տարվա` 2016-ի հուլիսի 1-ից մինչև 2017-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի տարեկան ցանկում ընդգրկված է 1 577 տնտեսվարող: Ըստ Հակոբ Բարսեղյանի, չնայած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված են ստուգումներ իրականացնելու նաև այլ հիմքեր, (օրինակ, հարկ վճարողների դիմումի հիման վրա կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում), սակայն հենց ստուգումների տարեկան ծրագրին է բաժին ընկնում իրականացվող ամբողջական ստուգումների հիմնական մասը, ինչպես նաև ապահովում մի կողմից` լիարժեք պլանավորված գործողություններ հարկային մարմնի և մյուս կողմից` կանխատեսելի միջավայր հարկ վճարողների համար: Հարկային մարմնի կողմից ներդրված ՌՉՍ համակարգի որակի և արդյունավետության լավագույն ցուցիչը հենց այդ ծրագրի միջոցով ընտրված հարկ վճարողների մոտ ստուգումների արդյունքն է, ինչը սահմանված պարբերականությամբ վերլուծվում և համադրվում է համակարգի կողմից գնահատված ռիսկայնության միավորների հետ: Մոնիթորինգային աշխատանքների արդյունքում էլ հնարավոր է լինում հայտնաբերել «չաշխատող» չափորոշիչները: ՀՀ կառավարության որոշմամբ հանձնարարվել է կատարելագործել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության համակարգը: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը մշակել և ներդրել է ռիսկային նոր չափորոշիչներ` պայմանավորված 2016-2017թթ. ստուգումների ծրագիրն արդեն բարելավված չափորոշիչներով գործարկելու անհրաժեշտությամբ: «Արդյունքում հաստատվել է 72 չափորոշիչ` նախկին 52-ի փոխարեն, որոնցից 27-ը` նոր: Ավելի քան 50%-ով ավելացվել են հատկապես ԱԱՀ-ի և շահութահարկի գնահատման չափորոշիչները՝ նպատակ ունենալով ընդլայնել դրանց գծով ռիսկերի հայտնաբերման շրջանակը և հնարավորությունները»,-տեղեկացրել է Հակոբ Բարսեղյանը: Միաժամանակ վերանայվել է ոլորտային ռիսկերի շրջանակը՝ ներդնելով ռիսկայնության քառաստիճան գնահատման համակարգ՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների: Ռիսկային չափորոշիչներ են սահմանվել ոչ միայն գնահատվող հաշվարկում ներառված տեղեկությունների, այլև այլ հաշվարկների, հարկային հաշիվների, ՀԴՄ տվյալների և մաքսային տվյալների համադրումների հիման վրա: Վերանայվել են գրեթե բոլոր չափորոշիչների կշիռներն ու դրանց հետ կապված ռիսկի առավելագույն միավորները, ինչպես նաև առանձին չափորոշիչների համար սահմանված միջակայքերն ու դրանց ընդգրկման ժամանակահատվածները: Շտկվել և գործող հաշվարկների ձևերին են համապատասխանեցվել համակարգում առկա ալգորիթմերը: Ցանկի ձևավորման որակի բարձրացման գործընթացը շարունակական բնույթ է կրում: Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ առկա ցանկի գործարկումից հետո համակարգը կրկին կվերանայվի` հավաքագրելով ծրագրային փոփոխությունների բոլոր առաջարկները: ՌՉՍ համակարգի ռիսկայնության «չաշխատող» չափորոշիչների հայտնաբերման հիմք են հանդիսանում հարկ վճարողի ստուգման և ռիսկայնության գնահատականի համադրման արդյունքները, ինչպես նաև ստուգող ստորաբաժանումներից ստացվող ազդակները: Միաժամանակ, ՊԵԿ-ի որդեգրած՝ ռիսկերի ճշգրիտ գնահատման արդյունքում, ստուգումների քանակի նվազեցման և արդյունավետության բարձրացման քաղաքականությունը պարտավորեցնում է համակարգը շարունակաբար կատարելագործել ու արդիականացնել:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել (տեսանյութ)

Հունիս 19, 2019 17:40 Հարկային միջոցներով վարկերը մարել։
Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Կենտրոնական բանկը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին (տեսանյութ)

Հունիս 19, 2019 15:00 ԿԲ-ն կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։
Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Հունիս 03, 2019 13:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծը:
Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Մայիս 30, 2019 14:50 Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա։