Տնտեսական

05.07.2016 13:40


Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի դիպուկահարների դաշտային մարզումները

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի դիպուկահարների դաշտային մարզումները

Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները:

Շրջանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պրակտիկ մարզումներին ներգրավված է 100-ից ավելի դիպուկահար: Հիմնական ուշադրությունը կուղղվի զինծառայողների ուսուցմանը, մարտավարական և կրակային պատրաստությանը` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները: Մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:

Նշվում է նաև, որ դիպուկահարների պատրաստման պարապմունքները կավարտվեն մրցույթների անցկացմամբ և նորմատիվների հանձնմամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը