Տնտեսական

17.07.2016 11:22


Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր՝ մինչև ժամը 20.00–ն

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր՝ մինչև ժամը 20.00–ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

  • միաժամանակ, երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
  • երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
  • ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը