Լրահոս

18.07.2016 14:50


Ստ. Մարգարյան. «Սա խորքային պատճառներ ունի» (տեսանյութ)

Ստ. Մարգարյան. «Սա խորքային պատճառներ ունի» (տեսանյութ)

Երևանում երեկ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ «ArmLur.am»-ը զրուցել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ, ով նշել է, որ այս դեպքը խորքային պատճառներ ունի։

«Կարծում եմ, որ երկրում կուտակված խնդիրները կարող էին նպաստել դրան։ Այն մթնոլորտը, որ երկրում առաջացել է՝ որոշակի ամենաթողություն, հարցերի կուտակում, դրանց չլուծում, և դա՝ որպես քաղաքական մենաշնորհի հետևանք, այս ստեղծված վիճակը որոշ մարդկանց կարող էր անելանելի թվալ, և որպես ելք առաջարկեին դա»,–ասել է Ստ. Մարգարյանը։

Նա նաև ընդգծել է, որ մինչ այս պահը չի հնչել երկրի քաղաքական իշխանության ուղերձը։ Նաև հավելել է, որ «Համախմբում» կուսակցությունն առաջարկում է ստեղծել տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի լիազորություն՝ բանակցելու երկու կողմերի հետ՝ հարցին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով։

Մանրամասները՝ «ArmLur.am»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը