Լրահոս

18.07.2016 16:18


Վարդան Օսկանյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունում իսկապես շատ լավ թիմ է հավաքվել» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունում իսկապես շատ լավ թիմ է հավաքվել» (տեսանյութ)

Սույն թվականի հուլիսի 9–ին Շիրակի հանրային հեռուստաընկերության «Դիմագիծ» հաղորդաշարը հյուրընկալել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին։

Նա ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ու նպատակներ է իր առջև դրել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը, ինչով էր պայմանավորված իր այցը ԱՄՆ, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքներն ու ի հայտ եկած խնդիրները, ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացը որ փուլում է գտնվում այժմ և այլ հարցեր։

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունում իսկապես շատ լավ թիմ է հավաքվել, նվիրյալ և սկզբունքային մարդիկ են, որոնք հավատում են այս երկրին և ուզում են, որ Հայաստանում իսկական փոփոխություններ լինեն։ Աշխատող են, գիտեն խնդիրները և միասին՝ այս թիմով, տեսնում ենք լուծումը»,–մասնավորապես, ասել է Վ. Օսկանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը