Կարծիք

21.07.2016 07:18


Համախմբվել նոր իշխանություն ձևավորելու հարցում

Համախմբվել նոր իշխանություն ձևավորելու հարցում

Շատերը, լինելով հայրենասեր և երկրի փրկության պայքարի համար պատրաստ, տարակուսում են, թե արդյոք Ժիրայրի կատարածն ամենառացիոնա՞լն էր: Դժվար է գործընթացի կեսին հստակ պատասխան տալը, բայց մի հաղթանակ արդեն գրանցվել է, և չափազանց կարևոր հաղթանակ. Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի ղեկավարությամբ, հայտնվել են բացառիկ փակուղու՝ ազատագրված տարածքները հանձնելու հարցում: Գաղտնիք չէ, որ օգոստոսին սկսվելու էին տարածքների հանձնման գործընթացները, և նախատեսված էր նաև ևս մի բեմականացված պատերազմ՝ գուցե առավել մեծաքանակ զոհերով: Այս պահին նման քայլն այլևս բացառվում է, քանզի ժողովուրդն արդեն տեղեկացված է այս ամենի մասին, և Սասնա ծռերի կատարածն ամրապնդեց մեր ազգի կողմից հնարավոր արձագանքի շուրջ իշխանությունների վախը: Նախ՝ «իշխանություն» կոչվածը գլուխը կորցրել է այս անսպասելի արձագանքից, և նույնն էլ Մինսկի խմբի անդամների վիճակն է. հետևեք նրանց արձագանքներին և կհամոզվեք: Որպեսզի ամրապնդվի «Ոչ մի թիզ հող թշնամուն» մեր կարգախոսը, անհրաժեշտ է անցնել առավել հստակ գործողությունների և բազմահազարանոց խաղաղ ցույցեր կազմակերպել՝ պահանջելով.
1. Նախագահի հրաժարականը, քանզի նա պատրաստ էր և հիմա էլ պատրաստ է տարածքներ զիջելուն,
2. Պահանջել «Սասնա ծռերի» հետ բանակցությունները շտապ սկսելուն և Ժիրայր Սեֆելյանի ազատ արձակումը,
3. Համախմբվել նոր իշխանություն ձևավորելու հարցում և պատրաստել նոր կառավարություն կազմելու և երկրի տնտեսության վերականգման ճանապարհային քարտեզը: Այս գործընթացին պատրաստ են միանալ նաև Սփյուռքի այն համայնքները, որտեղ կուտակված են արտագաղթի հետևանքով երկիրը լքած բազմաթիվ արհեստավարժ կադրեր և հիանալի կրթություն ստացած նրանց զավակները:
Այս պահին ամենակարևորագույնը փողոց դուրս գալն է և խաղաղ, զանգվածային ցույցերով ժողովրդի բողոքը ողջ աշխարհին ներկայացնելը: Եվ Հայաստանի ու արտերկրի հայությունը պիտի համախմբվի երկիրն այս արհավիրքից ազատելու համար:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԵՎ ՊԱՅՔԱՐ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

Աշոտ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը