Կարծիք

22.07.2016 13:27


Մարտի 1-ը պետք է հիշեցնել Սերժ Սարգսյանին

Մարտի 1-ը պետք է հիշեցնել Սերժ Սարգսյանին

Երեկ Սերժ Սարգսյանի կողմից գնված հայտնի լրատվամիջոցներից մեկի լրագրողը Վարդան Օսկանյանին հիշեցնում էր մարտի 1-ը. մարազմի ժանրից է, չէ՞:

Հա, այդ ժամանակ Օսկանյանն ԱԳ նախարար էր և մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ արեց այն, ինչը չի արել այսօրվա երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, երբ հիմա էլ ժողովուրդը կանգնած է մարտիմեկյան իրադարձությունների շեմին: Օսկանյանն այն ժամանակ իշխանության էր և նախարարի լիազորություններին համաժեք՝ հանդես եկավ ասուլիսով՝ հանդարտության կոչ անելով ժողովրդին, ինչից հետո միայն տեղի ունեցան անդառնալի հետևանքները:

Էլ ի՞նչ աներ նախարար Օսկանյանը: Իսկ ահա վարչապետ Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ նախագահի աթոռին հասնելու համար ոչինչ էլ չձեռնարկեց, քանի որ խաղասեղանին իր նախագահ լինելու հարցն էր դրված, ընտրեց «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» հայտնի տարբերակը:

Հիմա պղտոր ջրում ձուկ են ման գալիս իշխանական լրագրողներից՝ Վ. Օսկանյանի ասելով՝ բա դուք մարտի 1-ին իշխանության եք եղել, ի՞նչ եք արել այն ժամանակ՝ արյունահեղությունը կանխելու համար:

Օսկանյանն արեց այն, ինչ չէր անի այսօրվա ցանկացած պաշտոնյա կամ նախարար. Վարդան Օսկանյանը Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարվեց՝ լավ գիտակցելով, որ այդ մարդու անտարբերության և իր պաշտոնին հասնելու անհագ ցանկության պատճառով տեղի ունեցավ մարտի 1-ի եղեռնը:

Հիմա Վարդան Օսկանյանից ի՞նչ եք ուզում, գնացեք Սերժ Սարգսյանին մարտի 1-ը հիշեցրեք: Թե՞ իրենց սնվող լրատվամիջոցներն այդ դուխը չունեն, և իրենց մաղձն ուրիշի վրա են թափում: Դե գնացեք ձեզ սնող նախագահին ասեք՝ բա ինչո՞ւ մարտի 1-ի եղեռի գնով դարձար նախագահ:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը