Կարծիք

22.07.2016 17:14


Եթե պատճառների մասին խոսեք, կստորագրեք ձեր հրաժարականի դիմումի տակ

Եթե պատճառների մասին խոսեք, կստորագրեք ձեր հրաժարականի դիմումի տակ

«Մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Սերժ Սարգսյանը և շարունակեց խոսել մեզ այնքան էլ չհետաքրքրող բաներից:
Ի՞նչ է նշանակում դրա ժամանակը չէ: Ժողովուրդն ուզում է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ասի՝ գիտեք, հանցանք է ՊՊԾ շենքի գրավումը, և ժամ առաջ այս հարցը պետք է լուծվի (ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ դրա մասին մենք դեռ հինգ օր առաջ գիտեինք), այլ խոսի այդ հանցանքի պատճառահետևանքային կապի մասին, քանի որ հենց այս պահին այդ նույն սաստավի հետ պետք է խոսել պատճառների մասին:

Ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը, ի՞նչը դրդեց նրանց այդ քայլի գնալ, ինչո՞ւ են մարդիկ այսքան հոգնել իրենց կյանքից, որ ՊՊԾ շենք են գրավում, ինչո՞ւ է ժողովուրդը միշտ դուրս գալիս ձեր դեմ, ինչո՞ւ է հասարակության մեծ մասն արդարացնում ահաբեկչությունը, ինչո՞ւ է հասարակությունն աջակցում «ահաբեկիչներին», ինչո՞ւ են բոլորն այդքան սպասում Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչո՞ւ է կործանման գնում մեր երկիրը... Եթե դուք այս «ինչու»-ների գոնե կեսի պատասխանը տաք, համոզված եմ՝ կստորագրեք ձեր հրաժարականի դիմումի տակ:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը