Լրահոս

23.07.2016 07:14


Ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ շուրջօրյա նստացույցը շարունակվում է (ուղիղ միացում)

Ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ շուրջօրյա նստացույցը շարունակվում է (ուղիղ միացում)

Խորենացի փողոցում՝ ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ, մարդիկ շարունակում են շուրջօրյա նստացույցը։ Այս գիշեր ևս խաղաղ է անցել, ոստիկանությունը հատուկ գործողություն չի իրականացրել գնդի վրա գրոհած ապստամբների նկատմամբ։

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված խորհրդակցությունում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»։

Իսկ ցուցարարները նախօրեին տեղի ունեցած բազմամարդ բողոքի գործողության ժամանակ ևս մեկ անգամ պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը և ազգային համաձայնության կառավարության ստեղծում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը