Քաղաքական

23.07.2016 07:57


Ձերբակալվել է Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը

Ձերբակալվել է Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը

Ժողովուրդ ջան՝ ես, Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանը, նրա եղբայր Արարատ Խանդոյանը միասին ենք ապրել մեր մանկությունը,նրանք մեր հարևան շենքից են։ Նրանք հինգ եղբայր են, որոնցից չորսը Արցախյան պատերազմի մասնակիցներ, բոլոր պատերազմի մասնակիցներն հերոսներ են, բայց նրանք ամեն մեկն ունի բազմակի սխրագործություններ, նրանք լեգենդներ են։ Նրանց ավագ եղբայրը զոհվեց՝ Հունան Խանդոյանը, երկրորդ զավակը՝ Արթուր խանդոյանը, պատերազմի վետերան արտագաղթել է, Արայիկ Խանդոյանին երևի չկա մարդ,որ չճանաչի, թեկուզ նկարով, և Արարատ Խանդոյանը, որի օրգանիզմում ներքին օրգանների կեսը չկա, հիշում եմ՝ նա ուղղակի հրաշքով կենդանի մնաց։
Երեկվա բախումների ժամանակ նրան էլ են բերման ենթարկել։ Մեկ օր նրանից լուր չկար։ Այսօր տեղեկացանք,որ նա ձերբակալվածների մեջ է։ Իսկույն կապնվեցի նրա ընտանիքի հետ։ Պարզվում է, որ Ծաղկահովիտ գյուղի ոստիկանական բաժանմունք են հրավիրել նրանց մորը՝ Ռիմա մայրիկին (ամբողջ գյուղն է նրան այդպես կոչում, և ոչ միյայն գյուղը,այլ բոլոր նրանց ճանաչողները)։
Ոստիկանապետը նրան հայտնել է, որ մի տղատ ցմահ ա գնում, մարդ ա սպանել, միյուսն էլ 10 տարի ա շալակել, որ քարով խփել ա ոստիկաններին։ Այդ կադրերը սկզբից եմ տեսել, Արարատը հենց սկզբից էլ հանգստության կոչեր էր անում մարդկանց և ոստիկանների միջև։
Ռիմա մայրիկը ծեր կին է, կին՝ որ ամբողջ կյանքը տանջվել է, որդիներին վիրավոր դիմավորելով, հիվանդանոցներում անհամար արթուն գիշերներ անցկացնելով, աղոթելով, որ այս անգամ գոնե վերջին վիրավորվելը լինի, բուժելով և հերթական անգամ ճանապարհելով ճակատ(ամեն որդին ունեն քսանից ավելի վիրավորում)։
Եվ հիմա այդ հերոսներ ծնած հերոս կնոջը կանչում է մի ինչ–որ բաժնի ոստիկանապետ, և ահաբեկում։
Ողջ ազգն է պարտական Ռիմա մայրիկին, որ նա զտարյուն հայորդիներ է ծնել, և պետք է ողջ ազգով սատար կանգնենք՝
Առաջինը՝ որ Արարատի գլխին գործեր չսարքեն, և շուտափույթ ազատ արձակեն։
Երկրորդ՝ ողջ ազգով պետք է պաշտպանենք Արայիկին, և նրա ընկերներին, որ նրաց գլխից մազ չպակասի։ Եվ դրանով մի գուցե մենք մեր շնորհակալությունը հայտնենք Ռիմա մայրիկին, ազգին այդպիսի հերոսներ պարգեվելու համար։
Ռիմա մայրիկ՝ ես քեզ շատ եմ սիրում, ամեն ինչ լավ է լինելու, քո տեսած չարչարանքները հաղթահարել ես, սա էլ ես հաղթահարելու։ Առողջություն քեզ, սիրելի մայրիկ...

Արո Սարդարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը