Աշխարհ

23.07.2016 10:30


«Pokemon Go» խաղը ռեկորդ է սահմանել «App Store»–ում

«Pokemon Go» խաղը ռեկորդ է սահմանել  «App Store»–ում

Առաջին շաբաթվա ընթացքում «Pokemon Go» խաղը «App Store»–ում ավելի հաճախ են ներբեռնել, քան որևէ այլ հավելված։ Այս մասին հայտնում է CNBC–ն՝ հղում անելով «Apple»–ի հայտարարությանը։ Սակայն ընկերությունում չեն հստակեցրել, թե որքան օգտատեր է ներբեռնել խաղը, և թե ինչպիսին է եղել նախկին ռեկորդը։

Ինչպես հայտնում է «CNN Money»–ն, «Pokemon Go»–ն դարձել է ռեկորդակիր «Google Play»–ում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան «Apple» կորպորացիան առաջիկա 2 տարվա ընթացքում կարող է ավելացնել եկամուտը 3 միլիարդ ԱՄՆ դոլարով «Pokemon Go» հայտնի խաղի շնորհիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը