Աշխարհ

23.07.2016 10:00


Փարիզը կրակների մեջ. գիշերվա ընթացքում 12 մեքենա է հրկիզվել (տեսանյութ)

Փարիզը կրակների մեջ. գիշերվա ընթացքում 12 մեքենա է հրկիզվել (տեսանյութ)

Փարիզյան Վալ դ՛ Ուազ արվարձանն այս գիշեր ծխի մեջ էր։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։ Շրջանում մի քանի շենք է հրդեհվել, փողոցներում 12 մեքենա է հրկիզվել։

Կատարվածի հեղինակները, ոստիկանության տվյալներով, ավելի քան 50 հոգի են, որոնց մինչև առավոտ փորձել են ձերբակալել ժանդարմները։

Անկարգոթյուններն սկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ոստիկանական բաժանմունքներից մեկում սևամորթ երիտասարդ է մահացել, որին ձերբակալել էին՝ նրա եղբոր կատարած խախտումների գործով հարցաքննելու համար։ Հարազատները պնդում են, որ բաժնում նրան ծեծելով սպանել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը