Աշխարհ

23.07.2016 10:20


Մեքսիկայում ձերբակալել են «Ռուս» մականունով մարդասպանների առաջնորդին

Մեքսիկայում ձերբակալել են «Ռուս» մականունով մարդասպանների առաջնորդին

Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են «Բելթրան Լեյվա» թմրակարտելի վարձու մարդասպանների առաջնորդներից մեկին։ Հանցագործը, ում ազգանունը չի հստակեցվում, հայտնի է «Ռուս» մականունով։ Համաձայն «Excelsior»–ի հաղորդագրության՝ նրան ձերբակալել են Ակապուլկո հանգստավայրում։

Ռուսին մեղադրում են անձի դեմ ուղղված հանցագործությունների և կազմակերպված հանցավոր գործունեությանը մասնակցելու մեջ։ Նրա հետ իրավապահ մարմինների ձեռքն է ընկել ևս 5 մարդ, այդ թվում՝ 2 կին։ Ձերբակալվածների մոտից առգրավվել են թմրադեղեր և զենք։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

«Բելթրան Լեյվա» թմրակարտելի վարձու մարդասպանների նախկին առաջնորդ և մեքսիկական խոշոր նարկոբարոններից մեկը՝ Էդգար Վալդեսը, ով հայտնի էր «Բարբի» մականունով, ձերբակալվել է 2010թ. ամռանը և 2015թ. արտահանձնվել ԱՄՆ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը