Աշխարհ

23.07.2016 11:10


Հալեպում ռուս զինծառայող է զոհվել

Հալեպում ռուս զինծառայող է զոհվել

Սիրիայի Հալեպ նահանգում զոհվել է ռուս շարքային Նիկիտա Շևչենկոն։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։

«Հալեպ նահանգում առաջադրանքը կատարելիս՝ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ավտոշարասյանն ուղեկցելու ընթացքում, զոհվել է ռուս զինծառայող, պայմանագրային Նիկիտա Շևչենկոն»,- նշվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ զինծառայողը տեղի բնակիչների համար ջուր և սննդամթերք տեղափոխող ավտոշարասյանն է մեքենայով ուղեկցել։ Մեքենայի կողքին զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկը գործի է դրվել բնակավայր մտնելիս։

Շևչենկոն հետմահու պետական պարգևի է արժանացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը