Աշխարհ

23.07.2016 12:31


«Pokemon GO» խաղում կրակոցների ժամանակ անվտանգության կանոնների մասին (տեսանյութ)

«Pokemon GO» խաղում կրակոցների ժամանակ անվտանգության կանոնների մասին (տեսանյութ)

Կալիֆոռնիայի վիդեոբլոգերները զավեշտալի տեսանյութ են նկարահանել, որում ոստիկանը պատմում է «Pokemon GO» խաղում կրակոցների ժամանակ անվտանգության կանոնների մասին։ «lenta.ru»–ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակվել է «YouTube»–ի «Mega64» ալիքում։

Մինչ տղամարդը պատմել է, որ պոկեմոններին բռնելու ընթացքում մշտապես անհրաժեշտ է հետևել այն ամենին, ինչ կատարվում է շուրջը, նրա հետևում մի մարդ սկսել է ատրճանակով սպառնալ մեկ ուրիշին։ Այնուհետև հետին պլանի 2 մասնակիցներին հարվածել է ավտոմեքենան։ Դրանից հետո կրակոցները շարունակվել են։ Ոստիկանը կատարվածին ուշադրություն է դարձրել միայն այն ժամանակ, երբ կադրում երևացել է սևամորթ մի տղամարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը