Լրահոս

23.07.2016 11:59


Որդու հասցրած վնասվածքներից հայրը մահացել է

Որդու հասցրած վնասվածքներից հայրը մահացել է

Հուլիսի 22-ին Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժին գրություն է ստացվել, որ հուլիսի 21-ին քննչական բաժին դիմում էր ներկայացրել Հալաբյան փողոցի 9/1 շենքի բնակիչ, 1967 թ. ծնված Վալերի Թումասյանն ու հայտնել, որ գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, հայրը՝ 1939 թ. ծնված Ալավերդի Թումասյանը, իրենց բնակարանում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Մեկնած շտապօգնության խումբն արձանագրել էր Ա. Թումասյանի մահը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Վ. Թումասյանը մարմնական վնասվածքներ է հասցրել հորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Վալերի Թումասյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը