Աշխարհ

24.07.2016 10:25


Ձերբակալվել է Գյուլենի գլխավոր օգնականը

Ձերբակալվել է Գյուլենի գլխավոր օգնականը

Թուրքիայում ձերբակալվել է իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավոր օգնականը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ նախագահականում իր աղբյուրին հղումով:

Նշվում է, որ Հալիս Հանջին Գյուլենի աջ ձեռքն է, որը, ենթադրվում է, Թուրքիա էր ժամանել հեղաշրջման փորձից երկու օր առաջ:

Աղբյուրը հիշեցնում է՝ ավելի վաղ էլ Էրզրում քաղաքում ձերբակալվել էր Գյուլենի զարմիկը՝ Մուհամմեդ Սաիդին:

Հիշեցնենք՝ Թուրքիայի ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող Գյուլենն ԱՄՆ–ին խնդրել է իրեն չարտահանձնել Թուրքիային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը