Լրահոս

24.07.2016 11:49


Փլուզում Պտղնի գյուղում

Փլուզում Պտղնի գյուղում

Հուլիսի 24-ին՝ ժամը 03.29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ոռոգման ջրի խողովակի վթարի հետևանքով հեղեղվել է Գետամեջ փողոցը, և փլուզվել տներից մեկի պարիսպը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 12 փողոցի 9-րդ տան (սեփականատեր Սամվել Մակարյան) այգու երկաթբետոնյա պարսպից փլուզվել է մոտ 20 քմ հատված:

Եղվարդի ջրօգտագործողների աշխատակիցը դադարեցրել է ջրի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը