Աշխարհ

25.07.2016 10:07


Յունքեր.«ԵՄ–ն կդադարեցնի բանակցությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան վերականգնի մահապատիժը»

Յունքեր.«ԵՄ–ն կդադարեցնի բանակցությունները Թուրքիայի հետ, եթե Անկարան վերականգնի մահապատիժը»

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը հայտարարել է, որ Եվրամիությունն անհապաղ որոշում կընդունի Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցելու հարցով բանակցությունների դադարեցման մասին այն դեպքում, եթե Անկարան վերականգնի մահապատիժը։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը։

Հիշեցնենք՝ Թուրքիան հրաժարվել է մահապատժից 2004թ.՝ Եվրամիությանն անդամակցելու նորմերին համապատասխանելու նպատակով։ Երկրում զինված հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայի ղեկավար Էրդողանը մտածում է վերականգնել մահապատիժը՝ հեղաշրջման կազմակերպիչների դեմ կիրառելու նպատակով։

Նշենք, որ ավելի վաղ էլ նման հայտարարություն էր արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը