Լրահոս

25.07.2016 10:51


Միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին, ժամը 2։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական (Մ-2) ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապանից դեպի Քաջարան գնացող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի:

Կապանի ճանապարհաշինարարների կողմից գիշերվա ընթացքում կատարված ճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 9։00-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը