Աշխարհ

25.07.2016 12:25


Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել

Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել

Թուրքիայի դատախազությունը 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տվել: Իշխանությունների կարծիքով նրանք մասնակցել են հուլիսի 16–ի գիշերը պետական հեղաշրջման փորձին։ Այս մասին հայտնում է NTV–ն։

Ավելի վաղ իրավապաշտպան «Amnesty International»–ը հաշվետվություն էր հրապարակել Թուրքիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Դրանում ասվում է, որ ձերբակալված անձինք, որոնց կասկածում են խռովությանը մասնակցելու մեջ, տանջանքների ու խոշտանգումների են ենթարկվում, անգամ` բռնաբարվում. նրանց պարբերաբար ծեծում են, օրերով սնունդ չեն տալիս։

Հիշեցնենք՝ հեղաշրջման անհաջող փորձից հետո 246 մարդ է ձերբակալվել Թուրքիայում, ևս 2186–ը վնասվածնքեր է ստացել։ Խռովությանը մասնակցելու կասկածանքով ավելի քան 13 հազ մարդ է մահացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը