Կարծիք

25.07.2016 12:39


Իշխանություններն իրենց ձեռքով փորձում են ստեղծել նոր հանցագործներ

Իշխանություններն իրենց ձեռքով փորձում են ստեղծել նոր հանցագործներ

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մի շարք անձինք են ձերբակալվել, նրանց տարբեր մեղադրանքներ են ներկայացվել՝ ապօրինի գործողություններ կատարելու, ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար և այլն: Սակայն այն մարդիկ, ովքեր վերջին օրերին ոստիկանների ապօրինի գործողությունների հետևանքով հայտնվել են անազատության մեջ, իրենց մեծամասնությամբ օրինապահ քաղաքացիներ են, հանցագործներ չեն, մարդասպաններ, թմրամոլներ կամ սեռական բնույթի հանցագործություններ կատարած մարդիկ չեն, բայց հետաքրքիրն այն է, որ այդ մարդկանց մի մասին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ է իրականում «Նուբարաշեն» ՔԿՀ–ն, և ես չէ, որ պետք է բացատրեմ, թե ինչ աստիճանի ապուշություն է քաղաքական հայացքների համար բռնված մարդկանց նստեցնելը ծանր հանցագործություններ կատարած մարդկանց կողքին:

Չեմ հասկանում՝ իշխանությունն իր ձեռքով նոր հանցագործնե՞ր է փորձում ստեղծել: Ի՞նչ կարիք կա 20-25 տարեկան ջահել էրեխեքին տանել ստաժավոր հանցագործների կողքը նստեցնել: Ինչի՞ եք ուզում դրանով հասնել՝ տղերքին ուզում եք ճնշե՞լ, ուզում եք իրենցի՞ց էլ հանցագործներ սարքել: Չեմ հասկանում՝ էս իշխանությունների մոտ ադեկվատությունն իսպառ վերացե՞լ է: Սերժ սարգսյանն ինչքան է վախենում սեփական ժողովրդից, ինչքան է ատում սեփական ժողովրդին, որ քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված մարդկանց փորձում է նույնիսկ այդկերպ ճնշել:

Այնպես էլ չէ, որ երկրում այլ ՔԿՀ-ներ չկան: Վերջերս էլ մեծ շուքով ու հանդիսավորությամբ նոր ՔԿՀ բացեցին՝ «եվրոպական ստանդարտներին համապատասխանող» և եվրոպացիների փողերով: Ի՞նչ է՝ «եվրոպական ստանդարտներին համապատասխանողող» բանտարկյալներ չունե՞նք:

Մենք բոլորս էլ կարող ենք հայտնվել այն տղերքի կողքին, ովքեր այսօր անազատության մեջ են, և պետք է ամեն բան անել իրենց ազատելու համար, պետք է առհասարակ ամեն բան անենք այս իշխանություններից ազատվելու համար: Մենք բոլորս այժմյան Հայաստանում հայտնվել ենք պատանդների կարգավիճակում: Պատանդների՝ մեկ մարդու ձեռքերում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը