Աշխարհ

25.07.2016 17:15


Հայտնի է «iPhone 7»–ի վաճառքի ամսաթիվը

Հայտնի է «iPhone 7»–ի վաճառքի ամսաթիվը

Էվան Բլասը, ով ավելի հայտնի է «evleaks» մականունով, հայտարարել է «iPhone 7»–ի վաճառքի ամսաթվի մասին։

Ըստ Բլասի՝ «Apple»–ն «առաջին ալիքի» երկրներում «iPhone 7»–ը վաճառքի կհանի արդեն սեպտեմբերի 16–ից։ Սովորական տարբերակի հետ մեկտեղ՝ վաճառքի կհանվեն նաև «iPhone 7 Plus»–ը և «Pro»–ն։ Սակայն Բլասը ենթադրություններ չի արել հեռախոսի շնորհանդեսի ամսաթվի մասին։

Ավելի վաղ չինական «Weibo» միկրոբլոգում հայտնվել էր տեսանյութ, որտեղ մոտավորապես ներկայացվել է «iPhone 7» սմարթֆոնը՝ առանց ականջակալների բնիկի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը