25.07.2016 18:00


Հայաստանը փակուղում է հայտնվել մինչև «Սասնա ծռերի» գործողությունը

Հայաստանը փակուղում է հայտնվել մինչև «Սասնա ծռերի» գործողությունը

Հիմա որ բոլորը ասում են՝ իրավիճակը «փակուղային» է, ի՞նչ փակուղու մասին է խոսքը գնում, և ո՞վ է հայտնվել փակուղում:
Ինձ թվում է, որ ոչ թե իրավիճակն է փակուղային, այլ Հայաստանն է փակուղում հայտնվել, ու վաղուց, և «Սասնա ծռերը» չեն Հայաստանը փակուղի մտցրել:
Հայաստանը փակուղում է հայտնվել մինչև այդ գործողությունը, և փակուղում ենք հայտնվել գործող քաղաքական համակարգի («իշխանական» և «ընդդիմադիր» կոչվող կուսակցությունների գործունեության կամ չգործունեության) պատճառով:
Իսկ ի՞նչ են արել «Սասնա ծռերը»: «Սասնա ծռերն» ընդամենը ստեղծել են մի իրավիճակ կամ, ավելի ճիշտ, մեզ դրել են շատ կոնկրետ խնդրի առաջ, որպեսզի մենք, մինչ այդ փակուղի վերջին պատին բախվելը, շատ կարճ ժամանակամիջոցում փորձենք գտնել ելքը: Պատասխանն իրենք էլ չգիտեն: Այդ գործը մեզ վրա է դրված:
Կարո՞ղ ենք գտնել, թե՞ չենք կարող, դա արդեն այլ հարց է, բայց այդ հարցի պատասխանը գտնելու համար շատ քիչ ժամանակ է մնացել: Չգտնելու դեպքում մենք բոլորս ենք բախվելու փակուղու վերջին արգելապատնեշին:
Սա՛ է իրավիճակը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը