Քաղաքական

26.07.2016 00:34


Սեֆիլյանը հայտարարել է, որ Բալասանյանը ստում է

Սեֆիլյանը հայտարարել է, որ Բալասանյանը ստում է

Բանտում գտնվող «Հիմնադիր Խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատությանը» հայտնել է, թե զինված խմբի հետ բանակցող Լեռնային Ղարաբաղի պատգամավոր Վիտալի Բալասանյանը ստում է։

Զաքարյանը փոխանցեց, որ այսօր տեսակցել է Սեֆիլյանի հետ, նա ցնցված էր որոշ հայտարարություններով, որ իր անունից արվել էին: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հետ կապված, Սեֆիլանը նշել է հետևյալը՝ նա երկու անգամ շփվել է Բալասանյանի հետ և այնպիսի տպավորություն է ստացել, որ Բալասանյանը ոչ թե միջնորդի առաքելություն է իրականացնում, այլ «փաստացի ստանձնել է Սերժ Սարգսյանի պաշտպանությունը»։

«Ազատության» հարցին, ինչպե՞ս է Սեֆիլյանը մեկնաբանել Բալասանյանի հայտարարությունն այն մասին, թե ընդդիմադիր գործիչը պատրաստ է հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, փաստաբան Արա Զաքարյանը պատասխանեց․

«Սեֆիլյանը ասում էր, որ այս պահին է այդ պահանջից հրաժարվում, այլ ոչ ընդհանրապես: Սակայն այս ամբողջից որոշակի ժամանակ կհայտնի այս ամբողջի վերաբերյալ իր դիրքորոշումը: Համենայն դեպս նա չի ասել, որ հրաժարվում է Սարգսյանի հրաժարականից։ Այսինքն՝ բանակցային պրոցես է, որի ընթացքում կողմերը որոշակի պայմաններ են առաջարկում փոխզիջումների գնալու տարբերակով: Այսինքն, որոշակի պայմաններ էր առաջարկել նաև Սեֆիլյանը, կատարվելու դեպքում այդ պահին նաև հանելու էր այդ պահանջը»:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը